img
Solara

Ի՞նչ արժեն արևային կայանները. hաշվեք ձեր համակարգի նախնական գինը վայրկյանների ընթացում

Ի՞նչ արժեն արևային կայանները. hաշվեք ձեր համակարգի նախնական գինը վայրկյանների ընթացում

30/03/2021

Անցումը արևային էներգիային կարևոր ու լուրջ քայլ է: Արևային էներգիայի հնարավորությունները և առավելությունները բազմաթիվ են՝ կոմունալ ծախսերի զրոյացում, էներգետիկ անկախացում, անսպառ էներգիա և մաքուր շրջակա միջավայր:
Որոշումը կայացնելուց հետո առաջին հարցը, որը հետաքրքրում է բոլորին, կայանի գինն ու հզորությունն են. «Ի՞նչ հզորությամբ համակարգ է անհրաժեշտ հենց ինձ և որքա՞ն այն կարժենա»:

Կայանի վերջնական և հստակ գինը հաշվարկում են մասնագետները՝ հաշվի առնելով մի շարք չափանիշներ: Սակայն նախնական գինը կարելի է ստանալ նաև օնլայն՝ մի քանի վայրկայնի ընթացքում:
Անհրաժեշտ է միայն ունենալ ձեր սպառած ամսական էլեկտրաէներգիայի միջին ծախսը: SOLARA.AMհաշվիչում լրացնելով այդ թիվը՝ ստանում եք ձեզ անհրաժեշտ արևային համակարգի նախնական արժեքը՝ ներկայացված բոլոր մանրամասներով:


Օրինակ, եթե ամսական սպառած էլեկտրաէներգիայի գումարը 10.000 դրամ է, ապա նախնական հաշվարկով մեր հաշվիչը կառաջարկի 1.8 կՎտ հզորությամբ արևային կայան, որը կարժենա 830550 դրամ և կապահովի տարեկան 2700 կՎտ*ժ արտադրողականություն:


Նախնական հաշվարկից հետո արդեն տրամադրվում է անհատական մանրամասն խորհրդատվություն մեր մասնագետների թիմի կողմից, որոնք հաշվի են առնում այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք եք տանիքի կիրառելի մակերեսը, վահանակների տեսակը, տարածքի կլիմայական առանձնահատկությունները, տանիքի թեքությունը և կողմնորոշումը, տեղադրման վայրը, դիրքը և արևային օրերի քանակը:
Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ում 1 տարվա ընթացքում 365 օրից 300 և ավել արևային օր է լինում, արևային էներգայից օգտվելը դառնում է առավել քան շահավետ: Իսկ ճիշտ ընտրված որակյալ վահանակները և պրոֆեսիոնալ տեղադրումը ապահովում են համակարգի աշխատանքի բարձ արդյունավետությունն ու ներդրումների շահավետությունը:

 Ձեզ անհրաժեշտ արևային համակարգի գինը հաշվեք հենց հիմա