img
Solara

Ինչպես խնամել արևային վահանակները ՁՄՌԱՆԸ

Ինչպես խնամել արևային վահանակները ՁՄՌԱՆԸ

30/03/2021

Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ ու բիզնեսներ օգտվում են արևային էներգիայից և ստանում անվճար հոսանք:

Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ում 1 տարվա ընթացքում 365 օրից 300 և ավել արևային օր է լինում, արևային էներգայից օգտվելը դառնում է առավել քան շահավետ:

Լուսային երկար օրն ու արևի բարձր ինտենսիվություննը ապահովում են ՖՎ վահանակների առավելագույն աշխատանքը և բարձր արտադրողականությունը՝ առանց մարդկային միջամտության:

Իսկ ի՞նչ սկզբունքով են աշխատում վահանակները ձմռանը և արդյոք կա՞ հատուկ խնամքի կարիք:

Ձմռանը վահանակները շարունակում են աշխատել բնականոն կերպով՝ եղանակային առանձնահատկություններին համապատասխան:
Վահանակները ձնից մաքրելու անհրաժեշտություն լինում է, սակայն այն հատուկ ջանքեր ու բարդություններ չի ենթադրում:

Հավաքել ենք ՍՈԼԱՐԱ-ի մեր մասնագետների մշակած փոքրիկ ուղեցույցը վահանակաների ձմեռային խնամքի մասին.

  • Կարիք չկա ամեն օր մաքրել վահանակները, երբ բացասական ջերմաստիճանը նորմայի սահմաններում է
  • Մինչև 10 սմ ձնային շերտը նինքնուրույն մաքրվում է արևային ճառագայթներից, քանի որ  աշխատանքի ընթացքում վահանակնները տաքանում են և հալեցնում ձյունը
  • 11 սմ և ավելի հաստ ձյան շերտը պետք է մաքրել զգուշությամբ, միայն փափուկ խոզանակներով
  • Եթե ձյան շերտի տակ կա սառույց, ոչ մի դեպքում այն չքերել, չփորձել մաքրել ջարդելով: Վահանակների աշխատանքի պրոցեսում դրանք նույն սկզբունքով տաքությունից կհալչեն
  • Բացառել կոշտ ատամներով և մետաղական խոզանակաները: Դրանք կարող են քերծել ու փչացնել վահանակի պաշտպանիչ շերտը, ինչը հետագայում վահանակի աշխատանքի խնդիր կառաջացնի:

Նշենք նաև, որ որոշակի անկյան տակ տեղադրված արևային համակարգը առանց մարդու միջամտության շատ ավելի արագ ու հեշտ է «ինքնամաքրվում»՝ հալված ձյան և անձրևի միջոցով:

Հորիզոնական տեղադրված համակարգը նախընտրելի է մաքրել տարեկան 1-2 անգամ՝ կախված աղտոտվածության աստիճանից:

Հիշեցնենք, որ ՍՈԼԱՐԱ ընկերությունը, յուրաքնաչյուր տեղադրված արևային համակարգի հետ տրամադրում է մոնիթորինգի սարք, որը հնարավորություն է տալիս բջջային հավելվածի միջոցով մշտապես հետևել, թե որքան էներգիա է գեներացնում Ձեր արևային համակարգը: