Calculator
img
SOLARA

Առաջին Թումո Տուփերը կաշխատեն ՍՈԼԱՐԱ-ի արևային վահանակներով

Untitled-1.jpg
11/10/2021

Հասանելի որակյալ կրթություն և նորարություն Հայաստանի բոլոր մարզերում. սա է հզոր պետության մեր տեսլականը:

Աշխարհում լավագույնը ճանաչված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հասանելի է արդեն նաև փոքր համայնքներում:

Վերջերս, Գավառ և Բերդ քաղաքներում բացվեցին առաջին Թումո տուփերը, որոնք ուղղված են մարզային քաղաքներում և գյուղերում կրթության զարգացմանը: Այն փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Ուսանողները՝ Թումո կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են Տուփում, իսկ Թումոյի գործնական դասընթացների համար ուղևորվելու են Թումո Դիլիջան։ Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Բացի Թումոյի հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին Տուփը կարող է օգտագործվել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։

ՍՈԼԱՐԱ ընկերությունը նույնպես ունեցավ իր ներդրումը այս կարևոր նախաձեռնությանը՝ Թումո տուփերին ապահովելով արևային անսպառ էներգիայով:

Թումո տուփերը համալրված են ՍՈԼԱՐԱ-ի LA Solar արևային վահանակներով, որոնք ապավելու են 7,110 ԿՎտ*ժ տարեկան արտադրողականություն՝ երաշխավորելով բոլոր սարքերի անխափան աշխատանքը և խնայելով մինչև 303,750 դրամ գումար:

Կատարելագործելով վերականգնվող էներգիայի ստացման ու օգտագործման եղանակները՝ մեր նպատակն է ստեղծել կայուն ապագա՝ արևի անսպառ էներգիան հասանելի դարձնելով յուրաքանչյուրին:

Հիշեցնենք, որ ՍՈԼԱՐԱ ընկերությունը, հանդիսանալով Հայաստանում արևային վահանակներ արտադրող ամերիկյան «ԷլԷյ Սոլար Գրուպ» խոշորագույն ընկերության պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում, ապահովում ենք շուկայում առկա ամենաճշգրիտ և կայուն երաշխիքներով արևային մոդուլների մատակարարումը՝ շնորհիվ բարձր ավտոմատիզացված արտադրության և ներդրված նորագույն տեխնոլոգիաների:

To top