Calculator
img
SOLARA

Համագործակցություն ARMENIA TV-ի հետ

ArmeniaTVBLOG.jpg
13/04/2022

21-րդ դարի էներգետիկ մարտահրավերները պահանջում են նորարար լուծումներ, իսկ էներգիայի սեփական աղբյուրն ունենալը դարձել է կարևոր նախապայման ամբողջ աշխարհում։ Էներգետիկ անվտանգության ու անկախության հասնելու լավագույն և արդյունավետ տարբերակը Հայաստանում հենց արևային էներգիայի կիրառումն է։

SOLARA ընկերության ևս մեկ խոշոր ու կարևոր համագործակցության շնորհիվ ARMENIA TV-ն դարձավ առաջինը մեդիաոլորտում, որն անցավ արևային էներգիայի օգտագործմանը՝ տեղադրելով սեփական արևային կայանը։
ARMENIA TV-ի համար SOLARA ընկերությունը նախագծել և տեղադրել է 124․5կՎտ հզորությամբ արևային կայան, որը տարեկան ապահովում է 196,710 կՎտ*ժ արտադրողականություն։

Այս նախագծի  համար օգտագործվել են 300 հատ հայկական արտադրության LA Solar ապրանքանիշի LS415HC արևային վահանակներ և SOLIS ապրանքանիշի 3P 80K ու Solis 3P 40K փոխակերպիչներ։
Էներգիայի սեփական աղբյուրը Արմենիա հեռուստաընկերությանը ապահովում է ոչ միայն մաքուր և անվտանգ էներգիայով, այլ նաև տարեկան ավելի քան 8 միլիոն 400 հազար դրամի խնայողությունով։ SOLARA ընկերության այս կայանի շնորհիվ շրջակա միջավայր ՉԻ արտանետվում 85․155 տոննա CO2 ինչը մոտավորապես հավասար է 46835 նոր տնկված ծառի։

To top