img
Solara

LA Solar Factory

LA Solar Factory

11/10/2021

LA Solar Factory-ը հիմնադրվել է 2019 թվականին և հանդիսանում է արևային վահանականեր արտադրող առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում:
Ընկերության գործունեությունը ուղղված է արևային մոդուլների բարձրորակ արտադրությանը` օգտագործելով շվեյցարական Meyer Burger ընկերության կողմից տրամադրվող աշխարհի առաջատար տեխնոլոգիաներից մեկը` 90 ՄՎտ արտադրական հզորությամբ:
Ընկերությունը զբաղվում է նաև արևային էլեկտրակայանների կառուցմամբ ու շահագործմամբ:

  • Հայաստանում արևային վահանակների խոշորագույն արտադրողներից մեկն է:
  • Ապրանքների որակը հաստատվում է միջազգային վկայագրերով:
  • Սեփական գիտատեխնիկական կենտրոն, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիական ապրանքների մշակմամբ և ներդրմամբ:
  • Որակի երաշխիք. 10 տարվա ընթացքում արևային մարտկոցի հզորությունը չի լինի պայմանական 90%-ից պակաս, իսկ 25 տարվա ընթացքում՝ 80%-ից պակաս:

Ներկայումս LA Solar Factory-ը $2.6 միլիոն է ներդրել Alliance FEZ-ում ֆոտովոլտային վահանակների արտադրության մեջ: Այսօր այն արդեն թողարկում է մինչև 137 հազար դոլարի ապրանք, իսկ առաջիկայում նախատեսվում է ծավալը հասցնել 12 միլիոն դոլարի: Արտադրված ապրանքի  շուրջ 70%-ը կարտահանվի ԱՄՆ, իսկ մնացած մասը` Ռուսաստան, Հայաստան և Վրաստան: