img
Solara

Լուսավորում ենք ժամանակակից արվեստը․ Նվեր Վիլյամ Սարոյանի 113-ամյակին

William-Saroyan-Solara-Luyser

Լուսավորում ենք ժամանակակից արվեստը․ Նվեր Վիլյամ Սարոյանի 113-ամյակին

11/10/2021

Հաճա՞խ եք զբոսնում մայրաքաղաքի փողոցներով։ Կամ միգուցե վաղուց չե՞ք եղել Հայաստանում. հաստատ կարոտած կլինեք գիշերային Երևանը:

Իսկ նկատե՞լ եք՝ որքան սրընթաց է փոփոխվում քաղաքը։ Օրեցօր հայտնվում են նորանոր կառույցներ, շենքեր, հետաքրքրաշարժ նկարազարդումներ։

Այսօր մեր ընթերցողին առաջարկում ենք Պուշկինի փողոցով մի փոքր զբոսնելուց հետո կանգ առնել Փարպեցի փողոցի խաչմերուկում։ Այո՛, հենց այստեղ է գտնվում օրերս բացված նոր արտ-օբյեկտը՝ նվիրված մեծն Վիլյամ Սարոյանի տարեդարձին։ 

Սարոյանի 113-ամյակի առթիվ ստեղծված այս օրիգինալ հուշարձանի հեղինակը Արման Ստեփանյանն է։ Գրողի դիմանկարը ստեղծվել է հազարավոր պլաստիկ շշերի փականներից՝ նպատակ ունենալով խթանել թափոնների կառավարումը Հայաստանում։ 

SOLARA ընկերությունը մշտապես սատարել է շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված յուրաքանչյուր նախագծի իրականացմանը։ Հիմնադրման օրվանից ի վեր՝ «կանաչ» գաղափարախոսության տարածումը եղել է ընկերության առաջնային նպատակներից։ Ուստի այս անգամ SOLARA-ն ունեցավ իր «կանաչ» ներդրումը ժամանակակից արվեստի զարգացման մեջ։ 

Վիլյամ Սարոյանի պատկերը լուսավորվում է գերժամանակակից արևային LED լուսատուներով։ Հուշարձանի մոտ տեղակայված SOLARA արևային վահանակների կողմից կուտակվող արևային էներգիան ապահովում է պատկերի մշտական լուսավորությունն ու բարձրորակ LED լուսատուների անխափան աշխատանքը։ Նման լուսավորությունը ոչ միայն թեթևացնում է էլեկտրական ցանցերի ծանրաբեռնվածությունը, այլև կրճատում է վնասակար արտանետումների ծավալը։  

Ի դեպ, սա առաջին անգամը չէր, երբ SOLARA-ն հովանավորում է կանաչ մշակույթի տարածումը Հայաստանում։ Ոչ այդքան վաղ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում տեղադրվել էր Արման Ստեփանյանի հեղինակած մեկ այլ արձան՝ Google T-Rex «No internet», որը, լինելով միակը Հայաստանում, արժանացավ մեծ արձագանքի։