Calculator
img
SOLARA

Լիցքավորեք Ձեր էլեկտրոմոբիլը Solara EV Charger հավելվածով

EV-Charging-PHOTO--solarablog.jpg
13/04/2022

SOLARA-ն ստեղծել է էլեկտրական մեքենաների վարորդների համար նախատեսված Solara EV Charger հավելված, որը թույլ է տալիս լիցքավորել էլեկտրոմոբիլը առանց հերթերի՝ նախապես քարտեզի վրա ընտրելով և ամրագրելով ամենամոտ էլեկտրական լիցքավորման կայանի տեղանքը:
Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել հավելվածը և ստեղծել անձնական հաշիվ:

Ի դեպ, SOLARA-ն պատրաստել է փոքրիկ անակնկալ իր հաճախորդ վարորդների համար:
Հավելվածում գրանցվելուց անմիջապես հետո դուք ստանում եք 30.000 դրամին համարժեք 30.000 նվեր միավորներ, որը գործում է մինչև 2021թ-ի ավարտը

Հավելվածը հնարավոր է ներբեռնել Play Market-ից և App Store-ից

Հիշեցնենք, որ SOLARA ընկերությունը նպատակ է հետապնդում ներմուծել և տեղադրել 40 էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ Երևանում և մարզերում, որոնք տեղակայված կլինեն իրարից  առավելագույնը 100 կմ հեռավորությամբ։ 

SOLARA-ի լիցքավորման կայանները այժմ հասանելի են հետևյալ հասցեներում՝

  •  Ն․ Բունիաթյան 14 | Երևան
  •  Մազմանյան 1, Garage Masters' Mall | Երևան
  • Վ․ Սարգսյան 15/5 | Գյումրի
  • Harsnadzor Eco Resort | Սյունիք
To top