img
Solara

ՍՈԼԱՐԱ - ԳՅՈՒՄՐԻ Մասնաճյուղի Բացումը

ՍՈԼԱՐԱ - ԳՅՈՒՄՐԻ Մասնաճյուղի Բացումը

11/10/2021

Հաշվի առնելով մարզերում արևային համակարգերի օգտագործման մեծ պահանջարկը՝ ՍՈԼԱՐԱ ընկերությունը ապահովում է արևային համակարգերի և էլեկտրական փոխադրամիջոցների հասանելությունը ՀՀ ողջ տարածքում՝ բացելով խանութ սրահներ մարզկենտրոններում:

Առաջին մասնաճյուղի բացումը տեղի ունեցավ փետրվարի 18-ին Գյումրի քաղաքում: Այսուհետ Գյումրու Վ. Սարգսյան 15/5 հասցեում գործող մեր սրահում կարող եք տեսնել արևային նորագույն սարքավորումներն ու էլեկտրական փոխադրամիջոցները, ինչպես նաև լիցքավորել Ձեր էլեկտրական մեքենաները TOKA հանրահայտ էլեկտրական լիցքավորիչի միջոցով:

Մեր աշխատանքի սկզբունքն է` վերականգնվող էներգետիկան ծառայեցնել նաև բնապահպանական գործառույթներին:

Մեր նպատակն է, որ մենք անցնենք էկոլոգիապես մաքուր էներգիա՝ մաքուր պահելով մեր միջավայրը, ինչպես նաև լինենք էներգետիկ տեսանկյունից անկախ, քանի որ օրեցօր ընդերքի ռեսուրսները թանկանում են: Այդ իսկ պատճառով մենք պետք է ձգտենք ավելի այլընտրանքային էներգիայի աղբյուրների, - հավելել է ՍՈԼԱՐԱ ընկերության գլխավոր ինժեներ Վլադիմիր Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՍՈԼԱՐԱ ընկերությունը, հանդիսանալով Հայաստանում արևային վահանակներ արտադրող ամերիկյան «ԷլԷյ Սոլար Գրուպ» խոշորագույն ընկերության պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում, ապահովում ենք շուկայում առկա ամենաճշգրիտ և կայուն երաշխիքներով արևային մոդուլների մատակարարումը՝ շնորհիվ բարձր ավտոմատիզացված արտադրության և ներդրված նորագույն տեխնոլոգիաների: