img
Solara

SOLARA մրցույթի հաղթողը ստացավ նվեր 1․6 կՎտ արևային համակարգ և ջրատաքացուցիչ

SOLARA մրցույթի հաղթողը

SOLARA մրցույթի հաղթողը ստացավ նվեր 1․6 կՎտ արևային համակարգ և ջրատաքացուցիչ

11/10/2021

2020 թվականի դեկտեմբերին SOLARA ընկերությունը կազմակերպել էր  ամանորյա հատուկ մրցույթ իր ֆեյսբույքյան էջի բոլոր հետևորդների համար։ Խաղարկվում էին 1․6 կՎտ հզորությամբ արևային կայան և 150լ ջրատաքացուցիչ, որը հաղթելու հնարավորություն ուներ մասնակիցներից յուրաքանչյուրը։

Դեկտեմբերի 28-ին մրցույթի 580 մասնակիցներից պատահականության սկզբունքով ուղիղ եթերում հաղթող ճանաչվեց Մարինա Բանգոյանը, որը դարձավ նվերի երջանիկ տերը։

SOLARA թիմը այցելել է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղ, որտեղ հաղթողին է հանձնել հավաստագիրը, զրուցել Մարինայի հետ և նկարահանել տեղադրված արևային համակարգն ու ջրատաքացուցիչը։

Մարինա Բանգոյանը զրույցի ընթացքում նշեց՝ մասնակցելիս չէր էլ կարող պատկերացնել, որ կհաղթի․

«Շատ ուրախացա, երբ իմացա, որ ես եմ հաղթողը։ Անակնկալ էր, որ այդքան մասնակիցներից պատահականության սկզբունքով ընտրվեցի հենց ես»։

Մարինայի պապիկը՝ Համլետ Սևոյանը հավելեց, որ շատ է ուրախացել թոռնուհու հաղթանակով․

«Հիմա երբ տեսնում ենք արդյունքը, հասկանում ենք, որ իրոք շատ արդյունավետ են SOLARA սարքավորումները։ Մոտ 70-80%-ով մեր էլեկտրաէներգիայի ծախսը կրճատվել է»։

Մարինա Բանգոյանի նվեր արևային կայանը այսուհետ տարեկան ապահովելու է 2,465 կՎտ*ժ արտադրողականություն և ավելի քան 105,000 դրամի խնայողություն։ Ի դեպ, համակարգի շնորհիվ շրջակա միջավայր ՉԻ ԱՐՏԱՆԵՏՎԻ մոտ 1 տոննա CO2։