img
Solara

Լիցքավորման կայաններ

SOLARA-ն առաջարկում է համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններից ներկրված լիցքավորման կայաններ, որոնք լավագույնն են իրենց որակով և արդյունավետությամբ:
Էլեկտրական մեքենաների լիցքավորման ժամանակը կախված մարտկոցից և կարող է տևել 10 րոպեից մինչև 10 ժամ:

SOLARA ընկերության հիմնական նպատակն է ներմուծել և տեղադրել նվազագույնը 40 էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ Հայաստանում և Արցախում, որոնք տեղակայված կլինեն իրարից  առավելագույնը 100 կմ հեռավորությամբ։ 

Այսպիսով, շրջակա միջավայրի համար էկոլոգիապես մաքուր մեքենաների ավելացումը զգալիորեն կկրճատի օդի աղտոտվածությունը: Արդյունքում կլուծվեն բնապահպանական, տրանսպորտային միջոցների դիվերսիֆիկացման, համայնքների զարգացման, տուրիզմի խթանման և բնակչության իրազեկվածության խնդիրները:

SOLARA-ն մշակել է էլեկտրական մեքենաների վարորդների համար նախատեսված հավելված, որի միջոցով հնարավոր է լիցքավորել էլեկտրոմոբիլը՝ նախապես քարտեզի վրա ընտրելով և ամրագրելով ամենամոտ լիցքավորման կայանի տեղանքը: Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել հավելվածը և ստեղծել անձնական հաշիվ:

Կայաններ

Լիցքավորիչների քարտեզ

Այս քարտեզում Դուք կարող եք տեսնել, թե որտեղ են գտնվում մեր լիցքավորման կայանները։ Մենք ձգտում ենք հասանելի դարձնել լիցքավորման կայանները ամբողջ Հայաստանի տարածքում: