Calculator
img
SOLARA

Արևային Համակարգի Սպասարկում

4 ՊԱՐԶ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԱՐԵՎԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ

Խորհրդատվություն

Նախագծում

Տեղադրում

Մոնիթորինգ

Solar System Maintenance.webp

Արևային համակարգի սպասարկում 

Յուրաքանչյուր հաճախորդ, ով ձեռք է բերում արևային ամբողջական համակարգ, բացի տրամադրվող հիմնական տեղեկատվությունից, նաև կայանի սպասարկման կարիք է ունենալու։ Այսպիսով, արևային համակարգի սպասարկման ծառայություններ մատուցվում են դրանք տեղադրող ընկերության կողմից։ Թողնելով կայքի համապատասխան բաժնում հայտ, կարող եք պատվիրել արևային համակարգի սպասարկում։ Սոլարա ընկերությունն ուշադրություն է դարձնում ինժեներական աշխատանքների ամբողջ գործընթացին ու կատարման աշխատանքներին։ 

Եթե հաշվի առնենք, որ արևային համակարգը շահագործվելու է մոտավորապես 3 տասնամյակ, ապա պետք է հաշվի առնել, որ պարբերաբար արևային կայանի սպասարկման կարիք է առաջանալու։ Փորձառու մասնագետները կարող են Ձեզ հուշել բոլոր այն խնդիրները, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ ծագել։ Արևային համակարգի ֆինանսավորման մանրամասներին ծանոթացեք մեր էջում:

Արևային համակարգի մաքրում 

Տեղադրելով արևային կայան՝ Դուք ստանում եք ռեալ հնարավորություն ունենալ մեծ էներգախնայողություն Ձեր բիզնեսում ու տանը։ Արևային վահանակների տեղադրումն  իրականացնում են Սոլարա-ի հմուտ մասնագետները։ Ցանկացած ապրանք որակի հսկողության փորձություն է անցնում։ Ուստի մասնագետները կհաստատեն՝ արևային համակարգի մաքրումը կարևոր գործառույթ է, որն առաջարկվում է  հաճախորդին՝ մնացած այլ ծառայությունների շարքում։

Արևային կայանի մաքրման նորմատիվներ ու կանոններ կան, որոնք անհրաժեշտ է պահպանել վահանակներ տեղադրելուց անմիջապես հետո։ Արևային վահանակների վրա կուտակվող կեղտը, փոշին, թռչունների արտաթորանքն ու տերևների մնացորդները ձևավորում են վահանակների վրա պինդ շերտ, որը ենթակա է հեռացման, որպեսզի դրանք շարունակեն ծառայել Ձեզ իրենց ամբողջ արդյունավետության ծավալով։

ՍՈԼԱՐԱ ընկերության կողմից տեղադրված ֆոտովոլտային վահանակների համար տրվում է 25 տարվա երաշխիք, իսկ արևային ջրատաքացուցիչների համար՝ 5 տարվա երաշխիք: Պայմանագրի կնքումից հետո 60 երաշխիքային օրվա ընթացքում մասնագետները տեղադրում են արդեն նախագծված արևային համակարգերը:

արեվային վահանակների սպասարկում

Պատվիրեք արևային համակարգի սպասարկում հիմա
dotted arrow

Արևային վահանակները ժամանակ առ ժամանակ ունեն սպասարկման կարիք:

Կատարել հարցում
To top