Calculator
img
SOLARA

Արևային Համակարգի Մոնիթորինգ

Solar System Monitoring.webp

Արևային համակարգի մոնիթորինգ 

Արևային համակարգի 24/7 ռեժիմով օնլայն մոնիթորինգը հնարավոր է ապահովել յուրաքանչյուր վահանակի մակարդակով։ Համակարգը թույլ է տալիս հետևել արևային կայանի աշխատանքին ինչպես համակարգչի, այնպես էլ սմարթֆոնի հավելածի միջոցով։ Նորագույն տեխնոլոգիաներն այսօր թույլ են տալիս րոպեների տարբերությամբ հետևել կայանի աշխատանքին ու նույնիսկ առանձին դետալներին։ Անհրաժեշտության դեպքում Solara-ի մասնագետներն իրականացնում են նաև  արևային համակարգի սպասարկում:

Արևային վահանակների ու ընդհանուր ֆոտովոլտային համակարգի արդյունավետությունը տեսանելի է դառնում, երբ Ձեր բիզնես միջավայրն արձագանքում է տնտեսելով , իսկ տունը՝ խնայողություններով։ Հատկապես, երբ միանգամայն իրատեսական է ստանալ շուրջօրյա ռեժիմով արվող արևային վահանակների մոնիթորինգը։ Մշտապես հետևում եք Ձեր կայանի աշխատանքին, ցանկացած վայրից, ցանկացած ժամին՝ ընդամենը ունենալով ինտերնետ հասանելիություն։

Արևային մարտկոցների մոնիթորինգ 

WiFi առկայության դեպքում ցանկացած վայրից կարող եք հետևել Ձեր արևային մարտկոցների մոնիթորինգի արդյունքում արձանագրված ցուցանիշների փոփոխություններին։ Մոնիթորինգ իրականացնող համակարգի շնորհիվ Ձեր հեռախոսի կամ համակարգչի էկրանին հնարավորություն ունեք տեսնել օրինակ ամբողջ կայանի արտադրողականությունը տվյալ պահի դրությամբ կամ էլեկտրաէներգիայի սպառումը ցանկացած ժամանակահատվածի համար։ Անհրաժեշտության  դեպքում Ձեզ կտրամադրվի արևային էներգիայի խորհրդատվություն:

Ներդրումն արդարացված է, երբ արևային ընկերությունը, որի հետ կնքել եք պայմանագիր, ստանձնում է իր պարտավորություններն ու տրամադրում Ձեզ որակյալ ապրանք։ Դրա հետ մեկտեղ, փորձառու ընկերությունը, ինչպես Սոլարայի պարագայում, բացի ապրանքից հարկ եղած դեպքում ապահովում է մասնագիտական խորհրդատվություն,  հմուտ մասնագետների կողմից կատարվող սպասարկման ծառայություններ, առաջարկում արևային կայանի շուրջօրյա մոնիթորինգի ծառայություն։

Monitoring Banner

Մոնիտորինգ

Ունե՞ք մոնիթորինգի կարիք
dotted arrow

Կապ հաստատեք մեզ հետ և մենք սիրով կօգնենք Ձեզ:

Կատարել հարցում
To top