Calculator
img
SOLARA

Որքա՞ն արժեն արևային մարտկոցները

How much do solar panels cost.jpg
24/08/2023

Արևի էներգիան՝ էկոլոգիապես մաքուր վերականգնվող այս ռեսուրսի արտադրությունն ամբողջ աշխարհում անցնում է արագ զարգացման փուլեր։ Հայաստանում արևային էներգիայի ոլորտն իր հերթին ևս գնում է առաջընթացի անցումային ճանապարհով։ 

Ներկայումս Հայաստանում արևային համակարգերի կիրառումը ոչ միայն էներգախնայողություն ապահովելու նպատակով է, այլև դարձել է ծախսարդյունավետ։ Ընդ որում արևային վահանակների արդյունավետության ու մասնավորապես արևային մարտկոցների հետգնման ժամկետն ապացուցում է արևային էներգիայի անցնելու՝ այդ հիմնավոր որոշումն ընդունելու շահավետությունը։  

Արևային վահանակների օգտագործումը շատ գործնական միջոց է էլեկտրաէներգիա արտադրելու նպատակների համար: Ինչպես ասում են, ցանցից դուրս կյանք կա։ Իսկ դա նշանակում է ապրել այնպիսի վայրում, որը չի սպասարկվում հիմնական էլեկտրական ցանցի կողմից: Արևային էլեկտրական համակարգը քիչ ծախսատար է և կարող է ապահովել ավելի քան երեք տասնամյակ էներգիա, եթե պատշաճ կերպով պահպանվի: Արևային մոդուլներն ընտրվում են որոշակի հաշվարկների հիման վրա:

Որքա՞ն արժեն արևային մարտկոցները Հայաստանում

Հայաստանում արևային մարտկոցների արժեքը կախված է մի շարք գործոններից։ Դրանց վերջնական գնի վրա ազդում են մի շարք գործոններ, նաև հանգամանքը՝ ինչպես եք վճարել՝ կանխիկ գումարով, թե ապառիկ։ Փորձենք մոտավորապես պատկերացնել, թե որքան արժեն արևային մարտկոցները Հայաստանում ու դրանց շահավետության ցուցանիշն արևային էներգիայի երկրում, որտեղ տարվա ընթացքում արևոտ օրերի քանակը բավականին շատ է։ 

Որքա՞ն արժե արևային մարտկոցների տեղադրումը

Հայաստանում այսօր արևային ոլորտում ապրանքներ ու ծառայություններ մատուցող բազմաթիվ փոքր, միջին ու խոշոր ընկերություններ կան, որոնք հաճախորդին ներկայանում են տարբեր գնառաջարկներով, առավելապես առաջարկում են արևային վահանակների տեղադրում:

Միջին հաշվարկով, 4-5 հոգանոց ընտանիքի համար նախատեսված մեկ արևային մարտկոցի տեղադրումն արժենում է մոտավորապես 3 մլն ՀՀ դրամ, գումարը ներառում է փոխակերպիչը և երաշխիքը, որը տրամադրում է տվյալ արևային ընկերությունը։ 

Այսպիսով, որքան արժե արևային մարտկոցների տեղադրումը։ Մի քանի տարի առաջ արևային ֆոտովոլտային կայանի ներդրումային ծախսերը բավականին թանկ էին 1 կՎտ-ի համար, և կախված տեխնոլոգիայից՝ այն տատանվում էր $2500-ից $5200-ի սահմաններում, իսկ կենտրոնացված արևային ջերմաէլեկտրակայանների արժեքը տատանվում էր $4000-ից $6000 մեկ կիլովատի համար։ Այժմ այդ գները համեմատաբար ցածր են արևային էներգիայի ոլորտում աշխատող ընկերություններն էլ քիչ չեն։ Միջին հաշվով, 1 կՎտ հզորությամբ յուրաքանչյուր ֆոտովոլտային կայան բնապահպանական տեսանկյունից կարող է օգնել նվազեցնել տարեկան մինչև 3200 կգ CO2 արտանետումները:

Կատարված ներդրման հետվերադարձի ժամկետը նախնական տարբերակով որոշ մասնագիտական հաշվարկներով կարող է տևել 5-6 տարի, արտադրվելիք էներգիայի ծավալը՝ տարեկան 18․000-19․000կՎտ։ 

Եզրակացություն

Արևային մարտկոցները հիանալի միջոց են անվճար էլեկտրաէներգիա արտադրելու համար, ինչը թույլ է տալիս օգտվել բնության ամենահզոր, բայց անվճար ռեսուրսներից մեկից: Բացի այդ, արևային մարտկոցները ոչ միայն օգնում են նվազեցնել ձեր էներգիայի ծախսերը, այլ նաև կարող են օգնել ձեզ գումար վաստակել արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկից:

To top