img
Solara

Գերարագ լիցքավորման կայան Dalma-ում | SOLARA

Նոր գերարագ էլեկտրական լիցքավորման կայան Dalma Garden Mall-ում

27/11/2021

Հայաստանում էլեկտրական մեքենաների թիվը տարեցտարի շատանում է, քանի որ դրանք ավելի խնայողական են և մատչելի։ Միաժամանակ իրենց հիմնական բնութագրերով չեն զիջում ավանդական մեքենաներին և ապահովում են արագ ու անվտանգ երթևեկություն մեկ ամբողջական լիցքավորմամբ։

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, էլեկտրոմոբիլների ոլորտը ակտիվորեն զարգանում է։ Սա նպաստում է էլեկտրական լիցքավորման կայանների ենթակառուցվածքների ստեղծմանն ու տարածմանը։ Այժմ ՀՀ ամբողջ տարածքում և Արցախում տեղադրվում են նոր ու ժամանակակից կայաններ՝ վարորդների համար բարենպաստ պայմաններ ստեղծելով էլեկտրոմոբիլներին անցնում կատարելու համար։

Վառ ապացույցն է այն, որ 2021 թվականի միայն օգոստոս ամսին Հայաստան ներկրված մեքենաներից յուրաքանչյուր 5-րդը եղել է էլեկտրական շարժիչով։ Մինչդեռ երկու տարի առաջ՝ 2019-ի օգոստոսին, էլեկտրական շարժիչով էր ներկրված մեքենաներից ամեն 1500-րդը (տվյալները վերցված են «Ամփոփ Մեդիա»-ի հոդվածից

Solara-Kayan-Dalmayum

SOLARA-ն, հավատարիմ մնալով կանաչ մշակույթի տարածման գաղափարին, շարունակում է իրականացնել Էլեկտրական մեքենաների վաճառք և էլեկտրական լիցքավորման կայանների տեղադրում հանրապետության ամբողջ տարածքում։

Լիցքավորման կայանների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում գերարագ լիցքավորման կայանները, որոնք Հայաստանում առաջին անգամ հայտնվել են SOLARA ընկերության շնորիվ։ Հերթական Solara Fast Charger-ը տեղադրվել է Dalma Garden Mall-ում։ Այն միանգամից լիցքավորում է 3 էլեկտրոմոբիլ՝ 25 րոպեից մինչև 1 ժամում։ Այս կայանը համալրված է լիցքավորման 5 պորտերով՝

  • Type 2 Menekkes, որն ապահովում է 22կՎտ հզորություն
  • Type 1 (J1772), որն ապահովում է 7կՎտ հզորություն
  • CHAdeMO\Tesla, որն ապահովում է 60կՎտ հզորություն
  • CCS1\CCS2, որոնք ապահովում են 60կՎտ հզորություն

Gerarag-Licqavorman-Kayan-Hayastanum

Այն էլ․ մեքենաները, որոնք չունեն գերարագ լիցքավորման վերոնշյալ պորտերը, աշխատում են հատուկ փոխակերպիչներով։ Օրինակ, այսուհետ լիցքավորել Tesla մեքենան Երևանում հնարավոր է նաև գերարագ տարբերակով՝ Տեսլա փոխարկիչ գլխիկի միջոցով (переходник), որը հեշտությամբ միանում է CHAdeMO պորտին։

Լիցքավորման գործընթացը հնարավորինս արագ ու հարմարավետ կազմակերպելու նպատակով SOLARA-ն գործարկել է նաև հատուկ հավելված՝ Solara EV Charger-ը, որը թույլ է տալիս քարտեզի վրա գտնել տվյալ պահին հասանելի էլեկտրոմոբիլների լիցքավորման կայան ամենամոտ տարածքում։

Ներբեռնել Solara EV Charger հավելվածը հնարավոր է ինչպես AppStore-ից, այնպես էլ PlayMarket-ից։ Այն անվճար է, թույլ է տալիս ստեղծել անձնական հաշիվ և վճարել լիցքավորման կայանի համար օնլայն տարբերակով՝ բանկային քարտով։

Solara-Ev-Charger-Map
 


SOLARA լիցքավորման կայանները հասանելի են հետևյալ հասցեներում՝

  • Dalma Garden Mall FAST Charger | Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 3
  • Mega Mall Fast Charger, Երևան | Երևան, Գայի պող., 16 շենք
  • Գուրման պանդոկ Fast Charger |Երևան-Սևան մայրուղու 27-րդ կմ
  • SOLARA գլխամասային գրասենյակ, SOLARA EV Charger|Երևան, Ն․ Բունիաթյան 14
  • SOLARA Գյումրի մասնաճյուղ, SOLARA EV Charger | Շիրակ, Վ․ Սարգսյան 15/5
  • Garage Masters’ Mall |SOLARA EV Charger /2 հատ/, Երևան, Մազմանյան 1
  • Kidz Mall Armenia| SOLARA EV Charger, Երևան, Առնո Բաբաջանյան 52/2
  • Հարսնաձոր էկո Ռեզորթ | SOLARA EV Charger, Սյունիք, Հալիձոր համայնք
  • Ամբերդ հյուրանոց | SOLARA EV Charger, Արագածոտն, Բյուրական Անտառուտ 1/36