Calculator
img
SOLARA

Էլեկտրական մեքենաների սպասարկում

E-Car Maintenance.webp

Էլեկտրական մեքենան հարմար է, հեշտ լիցքավորվող ու քիչ ծախսատար

Արդյո՞ք Էլեկտրական մեքենան կփոխի Ձեր ապրելակերպը: Միանշանակ այո: 
Նախ և առաջ, Դուք կխնայեք մեքենայի լիցքավորման արժեքը, իսկ երբեմն էլ այն լրիվ անվճար կդառնա, երբ օգտվեք հանրային լիցքավորման կայաններից կամ Ձեր սեփական EV լիցքավորիչը տեղադրեք տանը: Ձեր մեքենան տանը կարող եք լիցքավորել գիշերային ժամերին, երբ էլեկտրականության գինն ավելի ցածր է: Կարող եք նաև տանը տեղադրել արևային համակարգ։ Արևային վահանակների օգնությամբ ցերեկային ժամերին արևի լույսից ստացված էներգիան պահպանվում է մարտկոցում, որը կարող եք օգտագործել Ձեր հայեցողութամբ նույնիսկ գիշերային ժամերին։

Էլեկտրական մեքենաների մեկ այլ առավելությունը վերջինիս ազդեցությունն է շրջակա միջավայրի վրա՝ ավելի քիչ ջերմոցային գազեր և օդի աղտոտվածություն, նվազագույն արտանետումներ և քիչ աղմուկ:

Էլեկտրական տրանսպորտային միջոցներն ավելի քիչ ծախսատար են, քանի որ սովորաբար տեխնիկական և տեխզննման ծախսերը նվազագույն են: Բացի այդ, մեքենաները լիցքավորելու համար էլեկտրաէներգիան ստացվում է արևից, ինչը նշանակում է, որ մեքենայի լիցքավորման գինը նույնպես հասնում է նվազագույնի:

Էլեկտրական մեքենաների ամենօրյա օգտագործման դեպքում շաբաթը մեկից երկու լիցքավորումը լրիվ բավական է: EV մեքենաները հարմար են նաև երկար ճանապարհային ուղևորությունների ժամանակ. մեկ լիցքավորումով կարելի է վարել 80-160 կմ, իսկ Tesla ավտոմեքենաները՝ մինչև 645 կմ։ Այնպես որ երկար ճանապարհ գնալիս անհանգստանալու կարիք չկա:

ՍՈԼԱՐԱ-ն առաջարկում է աշխարհահռչակ Tesla էլեկտրական մեքենաների վաճառք Հայաստանում: 

Էլեկտրական մեքենաները Հայաստանում կարող են հեշտությամբ լիցքավորվել, քանի որ կան հասանելի արևային մարտկոցներ, ինչպես նաև անվճար լիցքավորման կայաններ: 

Էլեկտրական մեքենաներ

Պատվիրեք էլեկտրական մեքենա հիմա
dotted arrow

SOLARA- ն առաջարկում է աշխարհահռչակ Tesla մեքենաների վաճառք Հայաստանում:

Կատարել հարցում
To top